«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման մասին:

«Կարծում եմ՝ սա յուրահատուկ հանդիպում է լինելու, անհամբերությամբ սպասում եմ «Էթիհադ» վերադառնալուն։ Ես հրաշալի հիշողություններ և ընկերներ ունեմ այնտեղ։ Բայց հիմա ես այլ դերում եմ և իմ ակումբն ինչպես կարող եմ պաշտպանելու եմ։

Ես հստակ պատկերացնում եմ, թե ինչ են փորձելու անել, բայց մենք պետք է փորձենք կանգնեցնել նրանց և խնդիրներ ստեղծել նրանց համար, ինչին մենք ընդունակ ենք: Բայց ամեն ինչ կախված կլինի խաղացողներից և նրանց ելույթներից։

Այս պահին ես չեմ զրուցում Գվարդիոլայի հետ։ Վստահ եմ, որ նա կկենտրոնանա խաղի վրա։ Մենք բոլորս մտածում ենք մեր աշխատանքի մասին և դա բավարար է»,– Արտետայի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա մարտի 11-ին «Էթիհադ» մարզադաշտում` 23:30-ին:

Facebook Comments