Տեր Շտեգենը և «Բարսելոնան» չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ: Կատալոնացիները պատրաստ չեն բավարարել գերմանացի դարպասապահի պահանջները։
Ըստ տեղեկությունների` «Բարսելոնայի» և Մարկ-Անդրե տեր Շտեգենի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցություններում դժվարություններ են առաջացել։

«Կապտանռնագույնները» ցանկանում են, որ դարպասապահը երկար մնա թիմում և արդեն բանակցում են նրա հետ նոր պայմանագրի շուրջ: 27-ամյա գերմանացու ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։

Գերմանացին նոր պայմանագրով պահանջում է 15 միլիոն եվրո աշխատավարձ։ Կատալոնացիները դեռ չեն կարողանում բավարար պատասխան տալ Տեր Շտեգենի հարցմանը ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների պատճառով։

Դարպասապահը «Բարսելոնայում»
հանդես է գալիս 2014-ի ամռանից, երբ գլադբախյան «Բորուսիայից» «Կապտանռնագույնների» թիմ է տեղափոխվել 12 միլիոն եվրոյով։ Այդ ընթացքում Տեր Շտեգենը 224 հանդիպում է անցկացրել
«Բարսելոնայի» մարզաշապիկով բաց թողնելով 206 գոլ և 94 չոր հանդիպում է անցկացրել:

6տարվա ընթացքում Տեր Շտեգենի տրանսֆերային արժեքը 20 միլիոն եվրոյից հասել է 90 միլիոնի։

Facebook Comments