Չեմպիոնների լիգան և Եվրոպայի Լիգան վտանգված են կորոնավիրուսի տարածման պատճառով:

Ինչպես հաղորդում Է «The Sun»-ը, ՈՒԵՖԱ-ն դիտարկում է այն տարբերակը, որի դեպքում եվրագավաթային երկու մրցաշարերի ներկայիս խաղարկությունները կդադարեցվեն հաջորդ փուլերից սկսած, որոնց խաղերը պետք է անցկացվեն ապրիլին:

Ավելի վաղ հայտարարվել էր անցկացնել մի շարք հանդիպումներ է Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի դատարկ մարզադաշտերում: Եվրագավաթային գլխավոր մրցաշարը առանց երկրպագուների կկայանան «ՊՍԺ»- «Բորուսիա», «Վալենսիա»- «Ատալանտ», «Բարսելոնա»- «Նապոլի» և «Բավարիա»- «Չելսի» հանդիպումները:

COVID-19 կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում գրանցվել է անցյալ տարվա վերջին։ Այս պահին վարակից մահացել է ավելի քան 4000 մարդ։ Ընդ որում, վարակվածներից ապաքինվել է ավելի քան 60 հազար մարդ:

Facebook Comments