Իտալական «Միլանի» դարպասապահ
Ջանլուիջջի Դոննարումման պատմել է իր առաջին դերբիի և առաջին թիմում իր դեբյուտի մասին:

«Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել ինձ մարզած բոլոր մարզիչների հետ, քանի որ ես աշխատասեր եմ և միշտ ամեն ինչ անում եմ ինքս ինձ բարելավելու համար: Միխայլովիչն ինձ թույլ տվեց նորամուտը նշել, և ես միշտ երախտապարտ կլինեմ նրան դրա համար: Իմ լավագույն հիշողությունը առաջին «Միլանյան» դերբին էր, որը մենք հաղթեցինք 3:0 հաշվով»,- ասել է Դոննարումման:

Նշենք, որ Դոննարումման նշեց իր դեբյուտը «Միլանի» առաջին թիմում 2015թ-ին(16տարեկանում), մեկնարկային կազմից դուրս թողնելով փորձառու` Դիեգո Լոպեսին:

Դոննարումման մինչ օրս հանդես է գալիս «Միլանում» և մեծ փորձ է կուտակել այս տարիներ ընթացքում, կատարելագործելով իր տաղանդը և դառնալով աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը:

Facebook Comments