Ֆուտբոլում «Կորոնավիրուսի» հետ կապված սահմանափակումները աղետալի մասշտաբների են հասնում։ Իտալիայի «Ա սերիան» մեկ ամսով դադարեցվեց չարաբաստիկ «Կորոնավիրուսի» տարծումը կանխարգելելու նպատակով իսկ Իսպանիայում որոշվեց որ պետք է առաջիկա երկու տուրեր անցնեն առանց հանդիսականների։ Այնուհետև նման որոշում կայացրեց նաև «Բունդեսլիգան»։

Թվում էր վիրուսը չի կարող «գծերից գցել» միայն Անգլիայի «Պրեմիեր լիգան»։ Բայց ինչպես ասում են, աղետը հասավ այնտեղից, որտեղից ամենաքիչն էին սպասում՝ Հունաստանից։

Երեկ երեկոյան պարզ դարձավ, որ հունական «Օլիմպիակոսի» և անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիս մոտ «Covid-19»-ի թեստը դրական արդյունք է տվել։

Էվանգելոս Մարինակիս Օլիմպիակոս

Այդ մասին անմիջապես տեղեկացվել է Լոնդոնի «Արսենալը», քանի որ Օլիմպիակոսի հետ խաղից հետո՝ ուղիղ 13 օր առաջ «Արսենալի» մի շարք ֆուտբոլիստներ հանդիպել են Մարինակիսի հետ։

Մարինակիսի մոտ «դրական» արդյունքից հետո անմիջապես ստուգման են ուղարկվել «Օլիմպիակոսի» բոլոր ֆուտբոլիստներն ու ակումբի անձնակազմը։

Հայտարարություններ կան այն մասին, որ «Արսենալի» ֆուտբոլիստները 14 օրով կինքնամեկուսացվեն։ Առաջիկա հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

Facebook Comments