Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ում իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», կարիերան շարունակելու տարբերակ ունի անգլիական Պրեմիեր լիգայում:

«El Desmarque» պարբերականի տեղեկությունների համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վուլվերհեմպտոնը»: Ակումբի ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել գործակալ Ժորժե Մենդեշի հետ, որպեսզի քննարկի Խամեսի հնարավոր տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Իսպանիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում կոլումբացի կիսապաշտպանը մասնակցել է 7 հանդիպման՝ իր հաշվին գրանցելով մեկ գոլ և մեկ արդյունավետ փոխանցում:

Facebook Comments