«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան-Պյերո Գասպերինին խոսել է «Վալենսիայի»
դեմ խաղի մասին:

«Խաղի սկզբում 11 մետրանոցը, անկասկած, մեր օգտին խաղաց: Հետո առաջին խաղակեսում որոշակի դժվարություններ ունեցանք, բայց ընդմիջումից հետո արդեն շատ ավելի լավ խաղացինք: «Վալենսիայի» դեմ երբեք չի կարող հեշտ լինել: Այսօր մենք լավ մակարդակ ցույց տվեցինք։ Ցանկանում էինք հաղթել ամեն գնով և հաստատել, որ առաջին խաղում հաղթանակը պատահական չէր։

Երբ այդքան գոլ ես խփում, դա միշտ էլ արտառոց է, իսկապես արտասովոր իրադարձություն է։

Այժմ մենք շատ երջանիկ ենք և գոհ ենք այն ամենից, ինչին մեզ հաջողվել է հասնել», — Գասպերինիի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը:

Facebook Comments