«Մաչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է մնալ ակումբում: Ֆրանսիացին ուրախ կլինի մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և նույնիսկ պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, հաղորդում է «Daily Mail»-ը։

Պոգբան տպավորված է անցած ձմռանը Լիսաբոնի «Սպորտինգից» «Յունայթեդ» տեղափոխված կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի խաղով: Նա կարծում է, որ կկարողանա հիանալի կապ ստեղծել պորտուգալացու հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին այս մրցաշրջանից հետո: 26-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո: Նրա ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը», Մադրիդի «Ռեալը» և «ՊՍԺ»-ն:

Պոգբայի պայմանագիրը «Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը և ներառում է մեկ մրցաշրջանի երկարաձգման տարբերակը:

Facebook Comments