Այսօր տեղի ունեցավ VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/2եզրափակչի հանդիպումները: Երկու խաղերում էլ գրանցվեց նվազագույն հաշվով հաղթանակներ:

Նախ առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ իրար հետ մրցեցին «Արարատ-Արմենիան» և «Գանձասար-Կապանը»:

Առաջնության խաղերի համեմատ «Արարատ-Արմենիան» փոխել էր կազմը և մարտավարությունը 4-3-3-ից անցնելով 4-4-2-ի կամ մի գուցե 4-4-1-1-ի: Ի վերջո տան տերերը նվազագույն հաշվով հաղթեցին(1:0):

Այս խաղում «Գանձասար-Կապանը» շատ ձախողումներ թույլ տվեց պաշտպանությունում, իսկ եթե չլիներ Գևորգ Կասպարովը, մրցակիցը ավելի խոշոր հաշվով կհաղթեր: «Արարատ-Արմենիան» այսօր խնդիրներ ունեցավ հատկապես ռեալիզացիայի հետ կապված: Թիմային խաղը ստացվում էր, իսկ եզրափակումը այդքան էլ լավ չէր ստացվում:
Միակ գոլի հեղինակը դարձավ Լուիս Օգանան` հանկարծակի գրավելով Կասպարովի պաշտպանած դարպասը:

Այսպիսով ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում:

Երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ «Ուրարտույի» մարզադաշտում: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Ուրարտուն» մրցեց այս մրցաշրջանի կարելի է ասել բացահայտում դարձած «Նոային» և զիջեց նվազագույն (0:1)հաշվով: Բավականին հետաքրքիր և լարված հանդիպում ընթացավ, որի արդյունքում ընդհամենը մեկ գոլ խփվեց: Գոլի հեղինակ դարձավ` Ալան Տատաևը:

Այս խաղում ևս ոչինչ որոշված չէ: Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում:

Facebook Comments