Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմիոնեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո բարձր է գնահատել թիմի դարպասապահ Յան Օբլակի խաղը:

«Ես ոչ մի կասկած չունեմ, որ այժմ Օբլակը աշխարհի լավագույն դարպասապահն է: Օբլակը շատ կարևոր է մեզ համար, Ինչպես Սավիչը, Ֆելիպեն և Ֆելիքսը։ Մենք ունենք աշխարհի լավագույն դարպասապահին:
«Բարսելոնայում» կա Մեսսի, որն արդյունք է տալիս: Մեզ մոտ արդյունքը շատ առումներով Օբլակն է անում։ Նա լավագույնն է: Այդ պատճառով նա այնտեղ է, որտեղ արժանի է լինել», – Սիմիոնեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում
«Լիվերպուլը» հաղթեց հիմնական ժամանակում` 1:0: Լրացուցիչ ժամանակում 94-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոյի գոլի հեղինակ դարձավ հաշիվը դարձնելով 2:0, սակայն «Ատլետիկոն» հրաշք գործեց, նրանք կարողացան բեկել խաղը և խփել երեք գոլ, Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ` Մարկոս Լյորենտեն, իսկ 121-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց Ալվարո Մորատան:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից հետո Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Facebook Comments