Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն բաց է թողել Թուրինի
«Յուվենտուսի» վերջին մարզումը, հաղորդում է իտալական մամուլը:
35-ամյա ֆուտբոլիստը կորոնավիրուսի պատճառով որոշել է չվերադառնալ Իտալիա։
Ռոնալդուն նախընտրել է մնալ Պորտուգալիայում Մադեյրա կղզում: Կրիշտիանուն սպասում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հանգուցալուծմանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել պաշտպան Դանիել Ռուգանիի հիվանդության մասին։
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունը դադարեցվել է առնվազն մինչև ապրիլի 3-ը: Այս մրցաշրջանում Կրիշտիանուն 22 հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում և խփել 21 գոլ:
Facebook Comments