Քիչ առաջ իսպանական լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ «Մադրիդի Ռեալի» բասկետբոլային թիմի խաղացողներից մեկի մոտ «Կորոնավիրուսի» թեստը դրական արդյունք է տվել, ինչից հետո որոշում է կայացվել «Մադրիդի Ռեալի» թե՛ ֆուտբոլային, թե՛ բասկետբոլային թիմերի խաղացողներին ինքնամեկուսացնել և որոշ ժամանակով փակել «Վալդեբեբաս» մարզաբազան։

«Լա Լիգան» և «Սեգունդան» երկու շաբաթով կդադարեցնեն հանդիպումների անցկացումը։ Չի կայանա նաև «Չեմպիոնների լիգայի» պատասխան հանդիպումը «Սիթիի» և «Ռեալի» միջև։

Facebook Comments