Կորոնավիրուսը, կամ «COVID-2019»-ը, բավականին կարճ ժամանակահատվածում հասցրել է դառնալ գլխավոր քննարկվող թեման, ոչ միայն բժշկական ոլորտում, այլև մարդկության առօրյա կյանքում, ներառյալ ֆուտբոլը: Չինական վիիուսը բավականին արագ հասել Է Եվրոպա և հենց հիմա արդեն հանգեցնում է նախկինում չտեսնված հետևանքների։

Ո՞վ կմտածեր, որ վիրուսի պատճառով փակ դռների հետևում խաղեր են անցկացվելու, իսկ ապագայում պարզ կլինի, որ դա անվտանգության նվազագույն միջոցն է։ Մարդկության համար նոր հիվանդության պատճառով կանգ են առնում ամբողջ առաջնությունները և չեղյալ են հայտարարվում խաղերը, իսկ ակումբի խաղացողներն ու աշխատակիցները մեկնում են կարանտին։

Մարդկանց վերաբերմունքը հիվանդության նկատմամբ տարբեր է: Ինչ-որ մեկը միջոցներ է պատրաստում դիմադրելու համար , և ինչ-որ մեկը չի վախենում դեմառդեմ հանդիպել վիրուսին, սակայն մի բան պարզ է չարժե անտեսել առողջությունը, այլապես ֆուտբոլային աշխարհն այդպես չէր արձագանքի գոյություն ունեցող սպառնալիքին, քանի որ արդեն գրանցվել է ավելի քան 120 հազար հիվանդ:

Ինչո՞վ է կորոնավիրուսը տարբերվում գրիպից: Օգտակար տեղեկություններ բոլորի համար:

Թե կորոնավիրուսը, թե գրիպը մարդկանց մոտ շնչառական հիվանդություններ են առաջացնում, սակայն տարածման գործընթացում և որոշ այլ առումներով էական տարբերություններ ունեն։ Երկու հիվանդությունները փոխանցվում են շնչառական կաթիլներով: Հիմնական տարբերությունը գրիպի և կորոնավիրուսի մնում է այն, որ երկրորդ դեպքում մարդու հազը միայն չոր է: Բացի այդ, գրիպով կոտրում է մկանները և հոդերը: Բացի այդ, գրիպն ունի ավելի կարճ ինկուբացիոն շրջան ՝ վարակման և առաջին ախտանշանների առաջացման միջև ընկած ժամանակահատված: Դա նշանակում է, որ մարդը կարող է մոտ տասը օր լինել կորոնավիրուսի կրողը, բայց նույնիսկ չկասկածել դրա մասին ։

Հիմնական բարդությունները, որոնք կրում են նոր հիվանդությունը, կարող են լինել թոքաբորբ, բրոնխիտ, եւ այլն:

Կորոնավիրուսը փոխել է ֆուտբոլային կյանքը:

«COVID-2019»-ը կարճ ժամանակում մեծ ազդեցություն ունեցավ ֆուտբոլի վրա: Այսպես, մեծ թվով երկրների իշխանությունները որոշում են կայացրել ազգային առաջնությունների մրցաշարերը անցկացնել առանց հանդիսատեսի։ Պետությունները, որոնք ամենաշատն են տուժել, անորոշ ժամանակով հետաձգել են բոլոր մարզական միջոցառումների անցկացումը:
Որոշ ակումբներ մարզադաշտերում տեղադրվում են անտիսեպտիկ Դիսպենսերներ, սակայն աստիճանաբար հիվանդությունը հասնում է ֆուտբոլային աշխարհի սրտին’ ուղղակիորեն խաղացողներին և անձնակազմին, ուստի թիվ մեկ Խաղը լուրջ վտանգի տակ է:
Եվրոպան խուճապի մեջ է: Սերիա Ա-ն, Լի Լիգան դադար են վերցրել:

Իտալիայի առաջնությունը կանգնեցվել է վարչապետի որոշմամբ, այն սահմանափակումները, որոնք նախկինում վերաբերում էին միայն Լոմբարդին և հյուսիսային շրջաններին, անդրադարձել են ամբողջ երկրին: Լիգայի ղեկավարությունը լրջորեն հարց է բարձրացրեմ, թե ինչպե՞ս մրցաշրջանը ավարտել, եւ ամենակարևորն այն է, ե՞րբ: Կա նույնիսկ հավանականություն ամեն ինչ թիմերի ներկայիս դիրքով ավարտելու տարբերակ, բայց ավելի հավանական է մնում փլեյ-օֆֆի տարբերակը։ Սակայն ամեն ինըչ մոտենում է կոլապսին՝ Դանիլա Ռուգանին վարակվել է։ Իսկ չէ որ պաշտպանն ամեն օր մարզվում է Սարիի կողքին, ով արդեն ծեր է և թոքերի հետ կապված խնդիրներ ունի: Զգում ե՞ք մասշտաբները:

«Ինտերն» արդեն հայտարարություն է արել, որ կորոնավիրուսի պատճառով հրաժարվում է խաղալ ցանկացած խաղում։

Լա Լիգան, իր հերթին, նման որոշման եզրին է: Իսպանիան մի քանի օրում գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղն է գրավել բոլոր Եվրոպայում և շտապ միջոցների կարիք ունի համաճարակը դադարեցնելու համար:

Գերմանիայում ավելի հանգիստ է ամեն ինչ, բայց զգոն են գնահատելու համար վիրուսային իրավիճակը: Անգելա Մերկելը հայտարարել է, որ հիվանդանալու է Գերմանիայի բնակիչների 70 տոկոսը, սակայն միայն վերջերս է որոշում կայացվել խաղերը անցկացնել առանց հանդիսատեսի: Բացի այդ, երկրորդ Բունդեսլիգայում կորոնավիրուսի դեպք է գրանցվել «Հանովերի» ֆուտբոլիստի մոտ: Խաղերի չեղարկման մասին դեռ խոսք չկա։ Ֆրանսիան և Նիդերլանդները տեղափոխեցին խաղերի մի մասը, իսկ Լեհաստանը և նույնիսկ Պարագվայը հանդիպումները կանցկացնեն առանց հանդիսատեսի։

Անգլիան նախօրեին «Մանչեսթեր Սիթի»- «Արսենալ» մրցավեճի չեղարկման որոշում կայացրեց, լոնդոնցիների այն խաղացողների սպառնալիքի պատճառով, ովքեր շփվել են «Օլիմպիակոսում» վարակվածների հետ:

Չեմպիոնների լիգան և Եվրոպայի Լիգան ‘ եվրոպական ֆուտբոլի հենակետ

Եթե եվրագավաթներն էլ հետաձգվեն, ապա մեծ ֆուտբոլի մասին առաջիկայում հնարավոր կլինի մոռանալ։

Արդեն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներին երկրպագուներն առավելապես չեն կարողանա հայտնվել մարզադաշտ: Այսպիսով, «Լայպցիգը» հյուրընկալեց «Տոտենհեմին» երկրպագուների հետ, բայց թվում է, որ նման դեպքերը ավելի քիչ կլինեն մինչեւ մրցաշարի ավարտը: «Վալենսիան» և «Ատալանտան» խաղում էին առանց երկրպագուների, նույն ճակատագրին արժանացավ նաև «ՊՍԺ»-ի և «Բորուսիայի»
հանդիպումը, իսկ ահա «Լիվերպուլի» և «Ատլետիկոյի» երկրպագուներին թույլ տվեցին մարզադաշտ մտնել, չնայած վտանգին:

Եթե այսպես շարունակվի սա կլինի ֆուտբոլի վերջը և կարող ենք արձանագրել մեր սիրելի սպորտաձևը մահը: Չեղարկվում են խաղեր, ֆուտբոլը դադարեցվում է, առանց հանդիսատեսի խաղեր սա ահավոր է, սա աղետալի հետևանքների կհասցնի հարկավոր է քայլեր ձեռնարկել այս հարղը լուծելու համար: Ֆուտբոլը դեռ մի կողմ սա մարդկանց առողջության հարցն է, որն օրեցօր դառնում է համաշխարհային աղետ աշխարհի միլիոնավոր մարդկանց համար:

Facebook Comments