Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ կորոնավիրուս է հայտնաբերվել «Սամպդորիայի» հարձակվող Մանոլո Գաբբյադինիի մոտ։
Ֆուտբոլիստի և ակումբի պաշտոնական տեղեկատվությունը բացակայում է։
«Սամպդորիայի» ակումբի հարձակվողը դարձել է Ա Սերիայի երկրորդ ֆուտբոլիստը՝ Դանիելե Ռուգանիից հետո, ում մոտ հայտնաբերվել է այդ վարակը։
Հիշեցնենք, որ Իտալիայում բոլոր մարզական միջոցառումները չեղյալ են հայտարարվել մինչև ապրիլի 3-ը։ Ապպենինյան թերակղզում վիրուսով վարակվել է 12 462 մարդ, որոնցից 827-ը մահացել են, իսկ 1 045-ը ՝ բուժվել:
Facebook Comments