Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու մտքից:

Ինչպես հաղորդում է «Daily Mail»-ը, մադրիդյան ակումբի ղեկավարները կասկածում են, որ ֆրանսիացու տրանսֆերը շահավետ կլինի իրենց ակումբի համար: Մեկ այլ պատճառ Է դարձել Ֆեդերիկո Վալվերդեի և Մարտին Էդեգորի հիանալի խաղը։

Զիդանը դեռ ցանկանում է գնել Պոգբային, բայց նույն պահին նա հասկանում է, որ Վալվերդեն շատ ավելի լավն է։

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Պոգբան պատրաստվում է մնալ անգլիական ակումբում և պատրաստ է երկարաձգել պայմանագիրը։

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ ֆրանսիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Facebook Comments