Իտալական «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաոն անցած ամռանն է թիմ տեղափոխվել 23 միլիոն եվրոյով, սակայն դեռ չի կարողանում բարձր արդյունավետությամբ աչքի ընկնել նոր առաջնությունում:

Չնայած դրան, 20-ամյա պորտուգալացին չի թաքցնում իր բարձր հավակնությունները և հույս ունի ապագայում «Միլանի» կազմում նվաճել ինչպես Ա Սերիայի չեմպիոնությունը, այնպես էլ Չեմպիոնների լիգան:

«Հիմնականում աշխատում եմ պաշտպանությունում իմ խաղի վրա, և կարծում եմ, որ արդյունքներն աստիճանաբար սկսում են դրսևորվել: Ամեն օր ես աշխատում եմ իմ խաղի բարելավման ուղղությամբ։ Պաշտպանությունը շատ կարևոր է հարձակվողի համար ժամանակակից ֆուտբոլում։

Հիանալի կլիներ հաղթել Սկուդետոն «Միլանի» հետ, իսկ հետո հնարավոր է, Չեմպիոնների լիգայի գավաթը վերադարձնել տուն», — Լեաոյի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆայել Լեաոն «Միլանում» 22 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում նա դարձել է երկու գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ:

Facebook Comments