«Չելսիի» եզրային հարձակվող Կալլում Հադսոն Օդոյին, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, պնդում է, որ հետևել է հրահանգներին և նրա հետ արդեն ամեն ինչ կարգին է:

«Ինչպես գիտեք, ես վերջին մի քանի օրվա ընթացքում ունեցել վիրուս, որից ես բուժվել եմ: Ես հետևել եմ հրահանգներին և մեկուսացրել եմ բոլորին մեկ շաբաթ: Հուսով եմ շուտով բոլորին տեսնել և վերադառնալ խաղադաշտ»,-ասել է Հադսոն Օդոին։

«Չելսիի» առաջին թիմի ֆուտբոլիստները, ինչպես նաև ակումբի մարզչական շտաբն ու անձնակազմը, որոնց հետ կապ է հաստատել Կալլումը, մեկնել են մեկուսարան:

Facebook Comments