Անգլիայի Պրեմիեր լիգան և ֆուտբոլային լիգան պաշտոնապես որոշում են կայացրել դադարեցնել երկրում բոլոր առաջնությունները մինչև ապրիլի 4-ը կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«BBC»-ի լրագրող Դեն Ռոուենը պնդում է, որ մասնավոր զրույցներում պաշտոնյաներն առանձնապես չեն հավատում, որ առաջնությունները կարող են վերսկսվել ապրիլի 4-ին: Ուստի, ամենայն հավանականությամբ, դադարը կերկարաձգվի, և հնարավոր է ընդհանրապես չեղարկել մրցաշրջանը։

Վերջին օրերին միայն Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի մի շարք դեպքեր են գրանցվել:

  • Միկել Արտետան հիվանդացավ Covid-19 կորոնավիրուսով: «Արսենալը» կարանտինում է:
  • Կալլում Հադսոն-Օդոին վարակվեց, «Չելսին» կարանտինում է: Խաղացողը պնդում է, որ արդեն ապաքինվել է:
  • «Լեսթերի» երեք խաղացողներ կարանտինում են:
  • «Բորնմուտը» կարանտինում է:
  • «Էվերտոնը» կարանտինում է:
  • Բենջամեն Մենդին կարանտինում է, քանի որ նրա ընտանիքի անդամը կորոնավիրուսի նման ախտանիշներ ունի: Երեկ ֆրանսիացին մարզվել է «Մանչեսթեր Սիթիի» ամբողջ թիմի հետ:
Facebook Comments