Հայտնի են դարձել «Ռոմայի» կիսապաշտպան Բրայան Կրիստանտեի և հարձակվող Նիկոլա Կալինիչի՝ «Սամպդորիայի» դեմ հանդիպման ժամանակ (0:0) ստացած վնասվածքների լրջությունը:

Ըստ Sky Sports Italia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի՝ 24-ամյա Կրիստանտեն ենթարկվել է վիրահատության և կրկին կկարողանա խաղալ 2020 թվականին:

Իսկ 31-ամյա Կալինիչի վնասվածքի մասին պարզ է դարձել, որ վերջինս բաց կթողնի հռոմեական թիմի ոչ պակաս, քան վեց հանդիպում:

Նշենք, որ իտալական գրանդի կազմում վնասվածքներ ունեն նաև թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը և Լորենցո Պելեգրինին:

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here