Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ատալանտան» հյուրընկալվելիս 3:4 հաշվով հաղթեց «Վալենսիային» և դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ: Չնայած նրան, որ մրցամարտն անցկացվել է դատարկ մարզադաշտում, բերգամյան ակումբի երկրպագուները հաղթողներին դիմավորել են մարզադաշտից դուրս:
«Ատալանտայի» պաշտպան Ռոբին Գոսենսը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ներկայիս իրավիճակում մարդկանց մեծ կուտակումների մեջ գտնվելը խիստ վտանգավոր է, ուստի իր դժգոհությունն է հայտնել այդ կապակցությամբ:
«Խաղի նախապատրաստությունը նորմալ էր, բայց երբ հնչեց Չեմպիոնների լիգայի օրհներգը և ոչ ոք չկար մարզադաշտում, որոշակի լարվածություն կար, և մենք նույնպես կորցրեցինք կենտրոնացումը:
Չեմ հասկանում, թե ի՞նչ իմաստ ունի խաղալ դատարկ մարզադաշտոմ, եթե երկրպագուները հավաքվում են մարզադաշտի մոտակայքում: Մարդիկ, դա վտանգավոր է»,Գոսենսի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն: