Կորոնավիրուսով վարակված Լոնդոնի
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պնդում է, որ իրեն ավելի լավ է զգում:
«Շնորհակալություն բոլորին աջակցության համար: Ես ստիպված էի բարդ փորձության բախվել, բայց ես արդեն ինձ ավելի լավ եմ զգում։ Կոչ եմ անում բոլորին հոգ տանել իրենց առողջության մասին և խստորեն հետևել բոլոր կանոններին։ Վստահ եմ, որ մենք բոլորս պատվով կանցնենք այս բարդ շրջանը»,- ասել է Արտետան:
Ավելի վաղ ԱՊԼ-ի թիմերի ֆուտբոլիստների վարակման դեպքերի պատճառով Անգլիայի առաջնությունը դադարեցվել էր մինչև ապրիլի 4-ը:
Facebook Comments