Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմիոնեի մասին:

«Սիմեոնեն ակումբի պատմության մեջ ամենակարևոր մարդկանց եռյակում է։ Մենք գիտեինք, որ կարող ենք հաղթել «Լիվերպուլին»: Մենք ունենք աշխարհի լավագույն մարզիչին և հիանալի թիմ, որի վրա կարող է հույս դնել դեռ երկար տարիներ։ Ես Սիմիոնեի հետ ցմահ պայմանագիր կկնքեի», — ասել է Սերեսոն։

Նշենք, որ Մադրիդի «Ատլետիկոն»
դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ` 2 խաղով (1:0, 3:2 ՝ լրացուցիչ ժամանակում) հաղթելով «Լիվերպուլին»:

Facebook Comments