«Մանչեսթեր Յունայթեդ» սեփականատերերը մտադիր են մոտ ժամանակներս երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, այդ մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան:

Ֆրանսիացի կիսապաշտպանի գործող աշխատանքային պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը և ներառում է մեկ մրցաշրջանի երկարաձգման տարբերակը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբան պատրաստ է մնալ անգլիական ակումբում և նոր պայմանագիր կնքել՝ չնայած Մադրիդի «Ռեալ» և Թուրինի «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին լուրերին:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը 8 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունյաթեդի» կազմում և կատարել է երկու արդյունավետ գոլային փոխանցում:

Facebook Comments