Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան վնասվածք է ստացել։ «AS»-ը հայտնում է, որ վնասվածքի պատճառով հարձակվողը խաղադաշտ կվերադառնա մեկուկես ամիս հետո։

Աղբյուրի տվյալներով՝ 27-ամյա իսպանացին անհանգստություն է զգացել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Լիվերպուլի» հետ պատասխան խաղից առաջ, սակայն, միևնույն է, դուրս է եկել խաղադաշտ և օգնել է իր թիմին անցնել քառորդ եզրափակիչ: Վնասվածքը խորացել է և արդյունքում ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մինչև վեց շաբաթ։ Սա հարձակվողի արդեն երկրորդ մկանային վնասվածքն է վերջին մեկուկես ամսվա ընթացքում ։

Այս պահին Իսպանիայի առաջնության հանդիպումները, ինչպես և Չեմպիոնների լիգան չեն անցկացվում կորոնավիրուսի բռնկման պատճառով։

Facebook Comments