«Ֆիորենտինայի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ակումբում կորոնավիրուսով վարակման ևս մի քանի դեպք է գրանցվել:

Հիվանդների ցուցակը համալրել են՝ Պատրիկ Կուտրոնեն, Հերման Պեցելյեն և ֆիզիոթերապևտ Ստեֆանո Դայնելին: Ակումբի հայտարարության մեջ ասվում է, որ երեքն էլ իրենց լավ են զգում և Ֆլորենցիայի իրենց տներում կարանտինի մեջ են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆլորենցիական թիմի հարձակվող Դուշան Վլախովիչը «CAVID»-19-ի դրական թեստ է հանձնել:

Իտալիայում կորոնավիրուսի բռնկման պատճառով մինչեւ ապրիլի 3-ը դադարեցվել են բոլոր մարզական մրցումները:

Facebook Comments