Ինչպես հաղորդում է «Sport Witnes»-ը, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Նապոլին» մտադիր է վաճառել թիմի հարձակվող Արկադիուշ Միլիկին:

Աղբյուրի տվյալներով՝ նման որոշման պատճառը տարաձայնություններն են նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ, որն ավարտվում է 2021 թվականին:

Նշվում է, որ նեապոլցիների ղեկավարությունը կցանկանար երկարաձգել պայմանագիրը լեհ ֆուտբոլիստի հետ, սակայն կողմերը չեն կարողանում համաձայնության գալ 26-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի հարցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միլիկին «Նապոլիի» կազմում կարող է փոխարինել «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին:

Facebook Comments