Վինիսիուսը խոստովանել է, որ կարող էր տեղափոխվել «Բարսելոնա», և պատմել է, թե ինչու է որոշել միանալ Մադրիդի «Ռեալին»:

«Ամեն ինչ տեղի է ունեցել կոպա Սուդամերիկան-2017 մ-17-ից հետո։ «Ռեալը» և «Բարսելոնան» արել էին առաջարկներ, Ես երեք օրում պետք է որոշում կայացնեի։ Ես ցանկանում էի խաղալ մեծագույն ակումբում և այդ պատճառով ընտրեցի «Ռեալին»։

Ծնողներս այցելել են երկու ակումբներին, բայց «Ռեալն» ավելի շատ է նրանց դուր եկել։ Ես ստացել եմ այն, ինչ ուզում էի նախկինում։ Նրանց նախագիծը ավելի դուր եկավ ինձ։ Այստեղ երիտասարդ խաղացողներն ավելի շատ խաղային ժամանակ են ստանում։

Առաջին անգամ ինձ համար շատ դժվար էր։ Ես պետք է բոլորին ստիպեի մոռանալ իմ արժեքի մասին , — ասել է Վինիսիուսը «AS» պարբերականին տված հարցազրույցում ։

Վինիսիուսը «Ռեալ» է տեղափոխվել 2018-ի ամռանը «Ֆլամենգոյից»՝ 45 միլիոն եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը 28 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում ՝ աչքի ընկնելով 4 գոլով և 3 գոլային փոխանցումներով:

Facebook Comments