«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտից հետո կարող է ձեռք բերել հարձակվող Օդիոն Իգալոյին:Այս պահին հարձակվողը վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ նրա պայմանագիրը պատկանում է «Շանհայ Շենհուային»:

«Daily Mirror»-ի համաձայն`«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը տպավորված է ֆուտբոլիստի խաղով, նրա վերաբերմունքով աշխատանքի նկատմամբ և լրջորեն դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիրը գնելու տարբերակը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ դեպքում անգլիական ակումբը Իգալոյի համար կվճարի մոտ 17 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդում» հասցրել է անցկացնել 8 խաղ՝ խփելով երեք գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում:

Facebook Comments