«Լիվերպուլը» կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել չորս ֆուտբոլիստներից։ Ինչպես հաղորդում է «Liverpool Echo»-ն, այդ ցուցակում են պաշտպաններ Դեյան Լովրենը եւ Նաթանիել Քլայնը, Ադամ Լալանան և Ջերդան Շաքիրին:

Լովրենի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը։ Շաքիրիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Լալանայի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը ։

Ի տարբերություն իր թիմակիցների՝ 28-ամյա Քլայնը ոչ մի խաղ չի անցկացրել խաղադաշտում և, ինչպես Լալանան, կարող է ազատ գործակալ դառնալ առաջիկա ամռանը

Facebook Comments