«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը վիրահատությունից հետո կարող է ավելի արագ վերականգնվել, քան սպասվում էր: Ինչպես հաղորդում է «AS»-ը, ուրուգվայցին կարող է մարզումներին վերադառնալ արդեն ապրիլի վերջին:

2019-ի հունվարին Սուարեսը ստիպված էր վիրահատության ենթարկվել աջ ծնկի վնասվածքից հետո։ Ակնկալվում էր, որ վիրահատությունից հետո վերականգնումը կտևի առնվազն 4 ամիս:Վնասվածքից առաջ ուրուգվայցին մասնակցել է 23 հանդիպման և խփել 14 գոլ ։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը, Ինչպես և մյուս եվրոպական թոփ-լիգաները, այդ թվում ՝ ԱՊԼ-ն և Սերիա Ա-ն դադարեցվել էր առնվազն մինչև ապրիլի սկիզբը՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:

Facebook Comments