«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարծիք է հայտնել կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային խաղերի չեղարկման շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Ֆուտբոլը նշանակություն չունի հենց հիմա։ Յուրաքանչյուր մարդու առողջությունն ու բարեկեցությունը շատ ավելի կարևոր են, քան ամեն ինչ։ Ընդունեք բոլոր նախազգուշական միջոցները, որոնք կարող եք, ուշադիր եղեք բոլորին, հատկապես նրանց, ովքեր բարձր ռիսկի են ենթարկվում:

Անցնելով այս գլոբալ խնդրի միջով, մենք չպետք է մոռանանք շնորհակալություն հայտնել բոլոր բժիշկներին, բուժքույրերին, գիտնականներին ամբողջ աշխարհում, որոնք օգնում են կանխել այդ վիրուսի տարածումը», — Օզիլի խոսքը մեջբերում է «Goal»-ը:

Facebook Comments