Դիեգո Գոդինն ամռանը ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել «Ինտեր», սակայն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ թիմից, հաղորդում է «AS»-ը:
Փորձառու ուրուգվայցին այդպես էլ չկարողացավ հարմարվել Անտոնիո Կոնտեի տակտիկական կառուցվածքում երեք պաշտպանների հետ և հաճախ պարտվում է Ալեսանդրո Բաստոնիին մրցակցությանը:
Դիեգո Գոդինը 25 հանդիպում է անցկացրել «Ինտերի» մարզաշապիկով, որոնցում նա կարողացել է աչքի ընկնել արդյունավետ փոխանցումով։
Facebook Comments