«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը մտածում է ամռանը թիմի մարզչի հնարավոր փոփոխության մասին, չնայած Օլե Գունար Սուլշերի գլխավորությամբ թիմի վերջին շրջանի հաջողություններին: Այս մասին տեղեկացնում Է «Daily Star»-ը։

Վուդվորդի տեսադաշտում գտնվող թեկնածուն՝ Հանս-Դիտեր Ֆլիկն է, որն այս պահին գլխավորում է «Բավարիան»։ Ֆլիկի նշանակումից հետո մյունխենյան ակումբը հաղթել է 21 խաղից 18-ում։

Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 11 խաղերում բոլոր մրցաշարերում 8 հաղթանակ տարել և 3 անգամ էլ ոչ ոքի է գրանցել:

Facebook Comments