Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է «Ատլետիկո Պորտադա Ալտայի» մանկական թիմի 21-ամյա մարզիչ՝ Ֆրանսիսկո Գարսիան: Այս մասին հայտնում է «Marca»-ն։
Ֆրանսիսկոն մահացել է կիրակի՝ կորոնավիրուսի դրական թեստը հանձնելուց մի քանի օր անց։ Հարկ է նշել, որ Գարսիան պատկանում էր ռիսկի խմբին։
Մադրիդի «Ատլետիկո Պորտադա Ալտայի» նախագահ Խոսե Բուենոն և ակումբը ցավակցություն են հայտնել թիմի երիտասարդ մարզիչի մահվան կապակցությամբ:
«Նա ակումբում անցկացրել է չորս տարի և երեխաներին սիրում էր, ինչպես իր սեփական երեխաներին», – պատմել է Բուենոն:
Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակի զոհերի թիվն աշխարհում գերազանցում է 6600-ը։
Facebook Comments