«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կարծում է, որ ակումբն արժանի է տիտղոսների։
«Ափսոս, որ «Ռոման» վերջին տարիներին չի հաղթում տիտղոսներ։ Այս ակումբն արժանի է տիտղոսների։ Այս ակումբում կա այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է։ Մեզ պարզապես մնում է անել վերջին քայլը: հաղթել մի քանի տիտղոսներ։ Յուրաքանչյուր տիտղոս տալիս Ձեզ ավելի շատ վստահություն, որպեսզի կարողանանք դուրս գալ ավելի բարձր մակարդակի վրա։
Պետք է ասեմ, որ չորս տարվա ընթացքում «Ռոման» շատ է աճել և շարունակում է դա անել», – Ջեկոյի խոսքը մեջբերում է «The Athletic»-ը ։
Վերջին անգամ «Ռոման» տիտղոսներ է նվաճել 2008թ-ին՝ Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը։
Facebook Comments