Իտալական Ա Սերիայի բոլոր 20 ակումբների ներկայացուցիչները մարտի 16-ին անցկացրել են տեսակոնֆերանս, որտեղ քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն։

Ակումբները հասկանում են, որ ապրիլի 3-ին հնարավոր չէ վերսկսել առաջնությունը։ Այժմ նրանք որոշել են նոր ամսաթվով՝ մայիսի 9-ին։ Ա Սերիայի ծրագիրն այն է, որ ընթացիկ սեզոնը ավարտվի մինչև հուլիսի կեսերը:

Ավելի վաղ մերժվել է Փլեյ-ՕՖՖ անցկացման տարբերակը։

Մարտի 17-ին սպասվում է ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը Եվրոպայի առաջնությունը հետաձգելու մասին: Այն նախատեսվում էր անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը:

Facebook Comments