«Բարսելոնան» տրանսֆերի է հանել պաշտպան Սամուել Ումտիտիին և դա լավ միջոց է ակումբi բյուջեն ավելացնելու համար։ 26-ամյա ֆրանսիացին մինչև 2023 թվականը «կապտանռնագույնների» հետ պայմանագիր ունի։

Ումտիտին անցյալ տարի երկար էր բուժվում ծնկի վնասվածքից, և կատալոնացիները ստիպված էին նրան փոխարինող փնտրել։

«DiarioSport»-ի տվյալներով՝ «Բարսելոնան» հույս ունի Ումիտիին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»: 4 տարի առաջ կապտանռնագույնները ֆուտբոլիստի համար վճարել էին 25 միլիոն եվրո՝ գնելով նրա պայմանագիրը ֆրանսիական «Լիոնից»։

Facebook Comments