Խամես Ռոդրիգեսը, ում իրավունքները պատկանում է Մադրիդի «Ռեալին», հայտնվել է անգլիական ևս մեկ ակումբի հետաքրքրության ոլորտում: Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա կոլումբացի ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Էվերտոնը», որը գլխավորում է իտալացի Կարլո Անչելոտին: Խամեսի համար պայքարում է նաև անգլիական «Վուլվերհեմպտոնը», որն արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի գործակալ՝ Ժորժե Մենդեշի հետ:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Խամես Ռոդրիգեսը 7 հանդիպում է անցկացրել՝ աչքի ընկնելով խփած գնդակով և արդյունավետ փոխանցումով:

Facebook Comments