Օլիմպիկ Լիոնի հարձակվող Մուսա Դեմբելեն հայտնվել է «Չելսիի» թիրախում, հաղորդում է «The Athletic»-ը:

Լոնդոնյան ակումբը մտադիր է հաջորդ ամռանը ուժեղացնել հարձակման գիծը և կփորձի ձեռք բերել ֆրանսիացի հարձակվողին։ «Չելսիի» ղեկավարությունը կսկսի բանակցություններ վարել ֆրանսիական ակումբի հետ, երբ կբացվի ամառային տրանսֆերային պատուհանը:

Դեմբելեի գործող պայմանագիրը Լիոնի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը 42 հանդիպում է անցկացրել «Լիոնի» մարզաշապիկով՝ խփելով 22 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում:

Facebook Comments