«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը թիմի կիսապաշտպան Նեմանյա Մատիչի հետ, հաղորդում Է «Sky Sports»-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» օգտվել է սերբ կիսապաշտպանի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունից, և պայմանագիր է կնքվել մինչև 2021 թվականը:
Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2017 թվականից՝ «Չելսիից» տեղափոխվելով մոտ 45 միլիոն եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 22 հանդիպում՝ աչքի ընկնելով մեկ գոլով և երկու գոլային փոխանցումներով:
Facebook Comments