«Բարսելոնան» հիասթափված է հարձակվող Ուսման Դեմբելեից և մտադիր է վաճառել նրան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է «AS»-ը:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը դժգոհ է հարձակվողի մշտական վնասվածքներից և աշխատանքի նկատմամբ նրա վերաբերմունքից և որոշել է մրցաշրջանի ավարտից հետո ազատվել նրանից: Այս պահին ֆրանսիացին վերականգնվում է ծնկի կապանների վնասվածքից հետո և պետք է վերադառնա խաղադաշտ օգոստոսին:
Դեմբելեի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը 9 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» մարզաշապիկով աչքի ընկնելով մեկ գոլով:
Facebook Comments