Այսօր հայտնի դարձավ, որ 2020թ. Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է 2021թ. ամառ: Սա ՈՒԵՖԱ-ի պաշտոնական որոշումն է, որի մասին հայտնել Է Նորվեգական ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը:

Եվրոպայի առաջնույան անցկացման նոր ժամկետները հայտնի են, այն կկայանա ՝ 2021 թվականի հունիսի 11-ից մինչև հուլիսի 11-ը:

Եվրոպայի առաջնությունը տեղափոխելը սպասելի որոշում էր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի պատճառով։ Աշխարհի շատ ֆուտբոլային առաջնություններ մեկնել են կարանտին։

Հարկ է ավելացնել, որ կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում գերազանցել է 7400-ը։ Վարակի գլխավոր օջախները գրանցվել են Չինաստանում, Իտալիայում, Իրանում և Իսպանիայում:

Facebook Comments