«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պատրաստ է լքել ներկայիս ակումբը ։
«El Confidental»-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը այլևս ուրախ չէ կատալոնական ակումբում։ Մասնավորապես, արգենտինացու կողմից հավանության չի արժանացել Էռնեստո Վալվերդեի հեռացումը գլխավոր մարզչի պաշտոնից, որի հետ վերջինս ջերմ հարաբերությունների մեջ էր։
Նշվում է, որ արգենտինացին կարող է օգտագործել ակումբի հետ կնքած պայմանագրում նշված կետը և այս տարի հեռանալ այլ ակումբ։
Հաղորդվում է նաև, որ այս իրավիճակում Մեսսին միայն Նեյմարի վերադարձից հետո կփոխի իր որոշումը։
Ընթացիկ մրցաշրջանում խաղացողը մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Facebook Comments