Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է իր ակումբակից Կարիմ Բենզեմայի մասին։

«Ո՞վ է ինձ ամենից շատ օգնել։ Անշուշտ, Կարիմ Բենզեման։ Նա ինձ օգնում էր առաջին օրվանից, խորհուրդ է տալիս, թե ինչպես ճիշտ որոշումներ կայացնել։ Երբ մենք խաղում ենք միասին, նա ասում է մնալ հանգիստ և կենտրոնացած։

Մեր թիմում շատ ուժեղ է հաղթողների մտածելակերպը, մեզանից յուրաքանչյուրը տրամադրված է բոլոր խաղերում հաղթանակների համար։

Մարսելոն տեխնիկապես շատ ուժեղ է, ունի գնդակի անհավանական վերահսկում, իսկ Կարիմը մտածում է մյուսներից 10 վայրկյան առաջ», – ասել է Վինիսիուսը «AS»-ին տված հարցազրույցում։

Facebook Comments