«Բարսելոնան» և «Ինտերը» ֆուտբոլիստների փոխանակում կիրականացնեն։ «Բարսելոնան» ցանկանում է գնել Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը և պատրաստ է գործարքի մեջ ներառել՝ Ուսման Դեմբելեին:

Ինչպես հաղորդում է «Mundo Deportivo»-ն, «Ինտերը» դիտարկում է «Բարսելոնայի» մի քանի ֆուտբոլիստների տրանսֆերի տարբերակը:

Ավելի վաղ նշվում էր, որ կատալոնական ակումբը կարող է ընդգրկել կիսապաշտպաններ` Արտուրո Վիդալին, Իվան Ռակիտիչին, Արթուրին, Կարլես Ալյենային, ինչպես նաև պաշտպաններ՝ Նելսոն Սեմեդային և Ժան-Կլեր Տոդիբոյին:

Այսօր հայտնի է դարձել, որ «Ինտերը» դեմ չէ նման գործարքին։

«Բարսելոնայում» վստահ չեն, որ Դեմբելեն կկարողանա խաղային պրակտիկա ստանալ՝ հաշվի առնելով «ՊՍԺ»-ից Նեյմարի և «Ինտերից» Լաուտարոյի հնարավոր տրանսֆերները, ինչպես նաև Անտուան Գրիզմանի, Մարտին Բրեյթվայտի և Անսու Ֆատիի ներկայությունը թիմում: Այդ պատճառով ակումբում չեն ժխտում Դեմբելեի հեռանալու հնարավորությունը։

«Բարսելոնան» կարծում է, որ Դեմբելեին Լաուտարոյի գործարքում ընդգրկելը թույլ կտա փոխհատուցել ֆրանսիացու ձեռքբերման համար ծախսված միջոցների մի մասը:

Իսկ կիսապաշտպանը հնարավորություն կստանա խաղալ այն ակումբում, որտեղ նրան կվստահեն։ Հնարավոր է, որ «Ինտերում» Դեմբելեն կկարողանա վերականգնել իր լավագույն մարզավիճակը։

Հիշեցնենք, որ Դեմբելեն վերականգնվում է վնասվածքից հետո։ Նա վիրահատության է ենթարկվել փետրվարին և նախնական գնահատականներով բաց կթողնի մոտ 6 ամիս։

Facebook Comments