«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում», կարող է տեղափոխվել «Չելսի»:

Ինչպես հաղորդում Է «Diario Sport»-ը, լոնդոնյան ակումբն արդեն կապվել է «Բարսելոնայի» հետ՝ հաջորդ մրցաշրջանի համար ֆուտբոլիստի վարձակալության պայմանների մասին իմանալու համար: Բացի այդ, «Չելսիի» ներկայացուցիչները շփվել են Կոուտինյոյի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է նա վերաբերվում Անգլիա տեղափոխվելուն։

Կոուտինյոյի հարցը լուծելը «Բարսելոնայի» գլխավոր առաջնահերթություններից մեկն է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ակումբում արդեն քննարկել են այդ իրավիճակը և հանգել այն եզրակացության, որ ամենալավ տարբերակը Կոուտինյոյին ևս մեկ տարով վարձակալությամբ տալն է, քանի որ ոչ մի ակումբ չի ցանկանում բրազիլացու համար վճարել պահանջվող 90 միլիոն եվրոն:

Facebook Comments