«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել թիմի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
Ինչպես հայտնել է լրագրող Նիկոլա Սկիրա «քաղաքացիները» մտադիր են երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ մինչև 2024 թվականը, նոր պայմանագրով աշխատավարձը կկազմի տարեկան 20 մլն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալն» ամռանը կփորձի ձեռք բերել 25-ամյա անգլիացուն: Ստերլինգի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Ստերլինգը Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 24 հանդիպում, խփել է 11 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:
Facebook Comments