«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը զգալի գումար է նվիրաբերել Եգիպտոսում կորոնավիրուսի դեմ պայքարին:

«Մոհամեդ Սալահը 20 մլն Եգիպտական ֆունտ (մոտ 1,17 մլն եվրո) է նվիրաբերել հիվանդության դեմ պայքարելու համար։ Սա իսկական եգիպտացու արարքն է, որը դարձել է իր երկրում սպորտի ամենանշանակալի խորհրդանիշներից մեկը», – «Twitter»-ում հայտնել է երկրի սպորտի նախկին նախարար Խալեդ Աբդուլազիզը ։

Մարտի 19-ի դրությամբ Եգիպտոսում կորոնավիրուսով վարակվել է 210 մարդ, որոնցից 6-ը մահացել են։

Համաճարակի տարածման պատճառով դադարեցվել են եվրոպական առաջնությունները, ինչպես նաեւ Չեմպիոնների լիգան և Եվրոպայի Լիգան: ԵԱ-2020-ը տեղափոխվել է 2021-ի ամառ:

Facebook Comments