«Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆֆոնը թուրինյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ ֆիզիկական առումով նա դեռևս պատրաստ է շարունակել խաղալ․
« Ես չեմ դադարում խաղալ, քանի որ դեռ ինձ լավ եմ զգում, ինչպես նաև այն երազանքների համար, որոնք ունեցել եմ: Երբեք չէի մտածի, որ այսքան հեռու կարող եմ գնալ։
Կորոնավի՞րուսը․ մենք պետք է հարգենք ուրիշներին և հետևել հրահանգներին, որոնք կստանանք։ Այս փորձը միմյանց ավելի միասնական կդարձնի։ Այժմ ես հարմարվել եմ տանից դուր չգալուն»,- ասել է լեգենդար դարպասապահը։
42-ամյա Բուֆֆոնը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է յոթ հանդիպման։
Facebook Comments