Վիլիանի ապագան «Չելսիում» հարցականի տակ է, քանի որ նրա պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է ամռանը: Չնայած դրան, բրազիլացին պատրաստ է խաղալ ընթացիկ մրցաշրջանում, որը տեղափոխվել է կորոնավիրուսի պատճառով, որպեսզի այդ կերպ շնորհակալություն հայտնի ակումբին:

«Իմ պայմանագիրն ավարտվում է այս տարվա հուլիսին։ Եթե տեղի ունենա այնպես, որ առաջնությունը մենք կանցկացնենք այդ ժամանակահատվածում, ապա ես պատրաստ եմ շարունակել խաղալ, չնայած ավարտվող պայմանագրի։ Առանց խնդիրների։ Ակումբը միշտ բարի է եղել իմ նկատմամբ, այդ պատճառով էլ պատրաստ եմ նրան իմ հավատարմությունը հայտնել։

Դեռ ոչինչ որոշված չէ։ Մենք չգիտենք, թե ի վերջո ինչ է տեղի ունենալու։ Կրկնեմ, որ ոչ մի կասկած չկա, որ ես պատրաստ եմ խաղալ ակումբի համար՝ անկախ պայմանագրի հետ կապված իրավիճակից», – ասել է Վիլիանը «Esporte Interativo»-ին տված հարցազրույցում։

Facebook Comments